‘Ղազախստանի նախագահը կոչ է արել բամբասանքի համար պատժել պետծառայողներին’

947

Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը կոչ է արել բռնել այն պետպաշտոնյաներին, ովքեր երկրում բացասական լուրեր են տարածում, հաղորդում է Интерфакс-ը:

«Ի դեպ՝ Ղազախստանում բոլոր ասեկոսեները հիմնականում տարածում են պետական ծառայությունները»,- հայտարարել է Նազարբաևը Աստանայում կառավարության ընդլայնված նիստում:

Երկրի ղեկավարի կարծիքով՝ պաշտոնյաները, « համակարգիչների առջև  նստած, չգիտես ինչի մասին են մտքեր փոխանակում»: «Պետք է բռնել, պատժել, հեռացնել աշխատանքից: Վերահսկողության բոլոր հնարավորությունները մենք ունենք»,- հանձնարարել է Ղազախստանի նախագահը:

Ավելի վաղ Ղազախստանում ընդունվել է Քրեական օրենսգրքի նոր խմբագրությունը, որի համաձայն՝ լուրեր տարածելու համար ֆիզիկական անձին կարող է սպառնալ մինչև 12 տարվա ազատազրկում: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանցի իրավապաշտպանները կալանավայրերից «սատարում» են Իլհամ Ալիևին’
Հաջորդ հոդվածը‘Երբ Սեյրան Օհանյանի հպարտությունը կարող էր բազմիցս խոցվել. «Հրապարակ»’