‘Ղազախստանի նախկին վարչապետին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել’

907

Ղազախստանի նախկին վարչապետ Սերիկ Ահմետովին կոռուպցիայի մեղադրանք է ներկայացվել: Այդ մասին նոյեմբերի 19-ին հաղորդել է «Новости Казахстан»-ը՝ հղում անելով հանրապետության պետական ծառայության և կոռուպցիայի դեմ պայքարի գործակալությանը: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը:

Հակակոռուպցիոն ծառայությունում նշել են, որ խոսքը կոռուպցիոն ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի մասին է, որոնք հարուցվել են Կարագանդայի շրջանի և Կարագանդայի նախկին ղեկավարների դեմ:

Սերիկ Ահմետովը Ղազախստանի վարչապետի պաշտոնն զբաղեցրել է 2012 թ. սեպտեմբերից մինչև 2014 թ. ապրիլ, որից հետո նշանակվել է պաշտպանության նախարար և այդ պաշտոնից հեռացել է 2014 թ. հոկտեմբերի 22-ին: 2009 թ. նոյեմբերից մինչև 2012 թ. հունվարը Ահմետովը եղել է Կարագանդայի շրջանի ղեկավարը: Փոխանցում է lenta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Հայաստանում Իրանի դեսպանը դժգոհ է ԼՂ հակամարտության գոտում տիրող իրավիճակից ‘
Հաջորդ հոդվածը‘Տեխզննման կտրոնը կարելի է ստանալ փոստով՝ կատարելով էլեկտրոնային վճարներ’