‘Ղազախստանում կանխել են գրոհայինների կողմից ավելի քան 80 քաղաքացիների հավաքագրումը’

1153

Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեին 2014 թ. հաջողվել է կանխել ավելի քան 80 քաղաքացիների հավաքագրումը արտասահմանյան գրոհայինների կողմից, հաղորդել է ԱԱԿ-ի փոխնախագահ Նուրգալի Բիլիսբեկովը:

Նրա խոսքով՝ ահաբեկչության սպառնալիքի վաղ բացահայտման համակարգի շրջանակներում կիրառվում են հավաքագրումը կանխարգելող միջոցներ, քաղաքացիների հետ բացատրական աշխատանք է տարվում: «Այդ միջոցներն արդարացնում են իրենց: Ղազախստանից վարձկանների հոսքը զգալիորեն պակասել է: Անցյալ տարի ավելի քան 80 մարդ ետ է կանգնել այդ մտադրություններից»,- հայտարարել է ԱԱԿ փոխնախագահը:

Ավելի վաղ Ղազախստանի գլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ վարձկանները հանրապետությունից մեկնում են Աֆղանստանի, Իրաքի, Սիրիայի, Ուկրաինայի «թեժ կետեր»՝ չնայած դրա համար նախատեսված քրեական պատասխանատվությանը: Փոխանցում է ria.ru-ն:

Նախորդ հոդվածը‘Ցեղասպանության ժամանակ փրկված ձեռագրերի ցուցադրություն՝ Մատենադարանում’
Հաջորդ հոդվածը‘ԶԼՄ. Նեմցովի սպանության գործում նոր անձ է հայտնվել’