Ղազախստանում սեյսմիկ անվտանգության զորավարժություններ են ընթանում

118

Ղազախստանում երկրաշարժերի ժամանակ գործողությունների մշակման երկօրյա զորավարժություններ են ընթանում Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ։

Այդ մասին հաղորդել է երկրի ԱԻՆ մամուլի ծառայությունը։

««Ժեռ-2023» զորավարժություններին, բացի ղազախստանյան քաղաքացիական պաշտպանության հանրապետական ծառայություններից, մասնակցում են Թյուրքական պետությունների կազմակերպության երկրների՝ Ադրբեջանի, Հունգարիայի, Ղրղզստանի, Թուրքիայի, Ուզբեկստանի արտակարգ գերատեսչությունների վթարային-փրկարարական ծառայությունները։ Փրկարարական ծառայությունների համատեղ գործողությունների մշակման և համակարգման հանրապետական շտաբը տեղակայված է Ալմաթիում»,- ասվումէ հաղորդագրության մեջ։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԹուրքիան կաշխուժացնի բանակցությունները հացահատիկի գործարքի շուրջ
Հաջորդ հոդվածըԵվրո-2024․ Հայաստանի հավաքականը պարտվեց խորվաթներին (տեսանյութ)