‘
Ղազախստանի ազգային անվտանգության կոմիտեն ստուգում է այն վարկածը, որի համաձայն՝ Կարագանդայի մարզում ձերբակալված ահաբեկիչները հարձակում էին նախապատրաստում Բալխաշ քաղաքում տեղակայված ռուսական զորամասի վրա:
«Բալխաշում ռուսաստանյան զորամասի վրա հարձակման և ԻՊ ահաբեկչական կազմակերպության հետ ձերբակալվածների կապի վերաբերյալ վարկածներն ստուգվում են»,- այսօր Интерфакс-ին հայտնել են ԱԱԿ մամլո ծառայությունից:
Ղազախստանի Կարագանդայի մարզում ահաբեկչություններ ծրագրած խմբի յոթ անդամների ձերբակալության մասին լուրը հայտնի է դարձել այսօր:
«Կարագանդայի մարզում ահաբեկչական գործողություններ ծրագրած ծայրահեղականները մտադիր էին դրանից հետո մեկնել Սիրիա և մասնակցել ռազմական գործողություններին՝ միջազգային ահաբեկչական կազմակերպությունների շարքերում»,- ասվում է Ազգային անվտանգության կոմիտեի մամլո հաղորդագրության մեջ:
‘