Ղազախստան․ Թեկնածուների առաջադրումը կսկսվի սեպտեմբերի 23-ին

40

Նոյեմբերի 20-ին Ղազախստանում նշանակված նախագահական ընտրություններում թեկնածուների առաջադրումը կսկսվի սեպտեմբերի 23-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 11-ը։

Այդ մասին տեղեկացրել է երկրի ԿԸՀ-ի փոխնախագահ Կոնստանտին Պետրովը։

Պետրովը նշել է, որ ընտրությունների արդյունքների արձանագրմանը և ընտրված նախագահի գրանցմանը հատկացվում է յոթ օրից ոչ ավելի՝ նոյեմբերի 21-ից 27-ը։

ԿԸՀ-ի հավաստիացմամբ՝ առաջիկա քվեարկությանը օտարերկրյա դիտորդների մասնակցության ապահովման հարցերով կզբաղվի արտաքին գործերի նախարարությունը։ Արտասահմանյան դիտորդների հավատարմագրումը նախատեսվում է ավարտել ընտրողների կամարտահայտման օրվանից հինգ օր առաջ։

Սեպտեմբերի 1-ին Ղազախստանի առաջնորդ Կասիմ Ժոմարտ Տոկաևը իր ուղերձում երկրի ժողովրդին հայտնել էր աշնանը արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Հերթական նախագահական ընտրությունները Ղազախստանում պետք է անցկացվեին 2024 թվականին։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըԱրոնյանը հաղթեց Իվանչուկին, դուրս եկավ 1/4 եզրափակիչ եւ կխաղա Կարլսենի հետ
Հաջորդ հոդվածըԲորել․ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ կսահմանվեն