Սահմանադրության մեջ ամրագրվել է Նազարբաևի կարգավիճակը

540

Հիմնական օրենքում փոփոխությունների գծով աշխատանքային խումբը Ղազախստանում առաջարկել է  Սահմանադրության մեջ ամրագրել երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի կարգավիճակը՝ որպես անկախ Ղազախստանի հիմնադրի։

Գործող սահմանադրական օրենքը «Ղազախստանի առաջին նախագահի մասին» սահմանում է քաղաքական-իրավական կարգավիճակը,  պետության ղեկավարի կողմից իր իրավասությունները դադարեցնելուց հետո առաջին նախագահի արտոնություններն ու երաշխիքները։

Մասնավորապես, Նազարբաևն, ըստ կարգավիճակի՝ ժողովրդական հերոսի կոչում ունի, նրա վրա չի տարածվում նախագահ ընտրվելու իրավունքի սահմանափակումը, նա նաև անձեռնմխելիություն ունի․ նրան չի կարելի պատասխանատվության ենթարկել նախագահի լիազորությունները կատարելու շրջանում իր կատարած գործողությունների համար, ձերբակալել, խուզարկություն կատարել կամ հարցաքննել։

Անձեռնմխելիությունը տարածվում է Նազարբաևին և նրա հետ ապրող ընտանիքի անդամներին պատկանող ամբողջ ունեցվածքի, ինչպես նաև նրանց կողմից օգտագործվող բնակելի և ծառայողական շինությունների, ծառայողական տրանսպորտի, կապի միջոցների, գրագրության և նրանց պատկանող փաստաթղթերի վրա։

Ըստ օրենքի՝ առաջին նախագահը  ամսական թոշակ է ստանում պետության ղեկավարի պաշտոնում իր ստացած աշխատավարձի 80 տոկոսի չափով, իսկ նրա ընտանիքի յուրաքանչյուր անդամ, որն ապրում է նրա հետ, ցմահ ստանում է նպաստի իրավունք՝ ծերության նվազագույն  կենսաթոշակի տասնապատիկի չափով։

Փոխանցում է Interfax-ը։

Նախորդ հոդվածըՌԴ ԱԳՆ-ն՝ Խերսոնում հանրաքվեի մասին
Հաջորդ հոդվածըԲըլթ-22