‘Ղազախ պատգամավորները քվեարկել են արտահերթ նախագահական ընտրությունների օգտին’

965

Ղազախստանի խորհրդարանի ներքին պալատի՝ սենատի պատգամավորները աջակցել են «Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի» նախաձեռնությունը՝ արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնելու վերաբերյալ, եւ այդ հարցով դիմել են նախագահ Նուրսուլթան Նազարբաեւին, տեղեկացնում է Interfax-ը:

Ներկա գտնվող 42 պատգամավորներից 41-ը նախաձեռնությանը կողմ է քվեարկել:

Պատգամավորները կարծում են, որ նախագահի արտահերթ ընտրությունների անցկացումը կնպաստի «երկրում խաղաղությանը, միասնականությանն ու համերաշխությանը»:

Փետրվարի 14-ին Ղազախստանի ժողովրդի վեհաժողովի ղեկավար Անատոլի Բաշմակովը առաջարկել է արտահերթ նախագահական ընտրություններ անցկացնել՝ իր առաջարկը հիմնավորելով նրանով, որ 2016-ին՝ հերթական ընտրությունների տարում նախատեսված են նաեւ խորհրդարանական ընտրություններ:

Նրա խոսքով, հաջորդ տարվա համար փորձագետները կանխատեսել են համաշխարհային ֆինանսա-տնտեսական ճգնաժամի գագաթնակետը: Այդ կապակցությամբ, երկրի ղեկավարության ուշադրությունը պետք է սեւեռված լինի երկրի տնտեսությունում «ճգնաժամային դրսեւորումներ թույլ չտալու» խնդրին:

 

Նախորդ հոդվածը‘Կառավարության նիստում քննարկված հարցերը և ընդունված որոշումները’
Հաջորդ հոդվածը‘Կանացի կուրծքն առաջացել է երեխաների հանդեպ տղամարդու անտարբերության պատճառով’