‘Ղարաբաղը Հայաստան է. Նեմանյա Ստոշկովիչը մեկնաբանում է իր «մեսիջը»’

1414

Ներկայացնում ենք Ստելլա Բաբլոյանի հարցազրույցը «Շիրակի» սերբ ֆուտբոլիստ Նեմանյա Ստոշկովիչի հետ, որը հրապարակվել է football365.am-ում:

Հայաստանի առաջնության հետաձգված 19-րդ տուրում «Շիրակը» Գյումրիում հյուրընկալել էր «Բանանցին»: Հանդիպման 44-րդ րոպեին տանտերերի սերբ կիսապաշտպան Նեմանյա Ստոշկովիչը գնդակն ուղարկեց Ստեփան Ղազարյանի պաշտպանած դարպասն ու մարզաշապիկը հանելով` վազեց դեպի տրիբունա: Տեսախցիկներն անմիջապես ֆիքսեցին ֆուտբոլիստի «մեսիջը». շապիկի վրա գրված էր “Karabakh is Armenia” («Ղարաբաղը Հայաստան է»):

«Ֆուտբոլ 365»-ը հենց այս մասին էլ զրուցել է Ստոշկովիչի հետ:

Նեմանյա, ինչպե՞ս որոշեցիր այդպիսի շապիկ կրել: Ո՞վ էր այն պատրաստել:

-«Բանանցի» դեմ խաղի նախորդ գիշերը լուրերն էի դիտում, և ամեն ինչ ինձ այնպես էր հիշեցնում Սերբիայի ու Կոսովոյի խնդիրը: Մտածում էի` այստեղ էլ մարդիկ որքան ծանր ժամանակներ են ապրում ստեղծված իրավիճակի պատճառով: Հետո այդպիսի շապիկ պատրաստելու միտք առաջացավ: Ինքս եմ դա գրել ու ոչ մեկին չէի ասել: Ուզում էի անակնկալ լիներ: Զգում էի, որ կամ գոլ եմ խփելու, կամ գոլային փոխանցում կատարելու: Ուզում էի այսկերպ իմ աջակցությունը ցույց տալ տեղի մարդկանց:

Մարզադաշտում մարդկանց արձագանքն ինչպիսի՞ն էր:

-Արձագանքը գեղեցիկ էր: Դա իմ կյանքի ամենայուրահատուկ պահերից մեկն էր: Ես երբեք դա չեմ մոռանա:

Իսկ գոլդ ինչոր մեկին նվիրվա՞ծ էր:

-Այո, այն նվիրված էր մայրիկիս, հայրիկիս ու եղբորս:

Հ. Գ. Նեմանյայի գոլը կարող եք տեսնել 2:26 րոպեին


 

Նախորդ հոդվածը‘ՊԲ նոր տվյալները. 36 զոհ, 122 վիրավոր, 21 անհետ կորած ‘
Հաջորդ հոդվածը‘ԼՂՀ հանրայինի հատուկ թողարկումը. Բակո Սահակյանի ասուլիսը’