‘
Գերմանիան ուշադրությամբ հետևում է տարածաշրջանային հակամարտություններին, այդ թվում նաեւ`ղարաբաղյան հակամարտությանը: Ինչպես հայտնում է ԱՊԱ-ն, այդ մասին Բաքվում մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գերմանիայի արտգործնախարար Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերը:
Նրա խոսքով՝ իրենց խիստ մտահոգում է ղարաբաղյան հակամարտության հարցը: «Մենք սպասում ենք Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հոկտեմբերի 27-ին կայանալիք փարիզյան հանդիպմանը`ակնկալելով, որ հանդիպումը կհալեցնի կողմերի սառեցված դիրքորոշումները ու կհանգեցնի հակամարտության լուծմանը»,- նշեց նախարարը:
‘