‘Ղարաբաղյան հարցում Թուրքիայի և ԱՄՆ-ի տեսակետները համընկնում են’

721

Թուրքիայի արտաքին գործոց նախարար Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, թե Թուրքիան և ԱՄՆ-ը միևնույն մոտեցումն ունեն ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: Այդ մասին այսօր հաղորդել է Anadolu գործակալությունը՝ հղում անելով ԱԳՆ ղեկավարի հայտարարությանը՝ ԱՄՆ պաշտոնական այցի ընթացքում: «Հուսով ենք, որ ղարաբաղյան խնդիրը մոտ ժամանակներս կլուծվի, և այդպիսով խաղաղություն կհաստատվի Կովկասյան տարածաշրջանում»,- նշել է Դավութօղլուն:

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է նաև Սիրիայի հակամարտությանը և հայտարարել, որ այդ առնչությամբ ՄԱԿ-ը լուրջ բարեփախումների կարիք ունի, քանի որ «Սիրիայի վերջին իրադարձությունները ցույց տվեցին, որ ՄԱԿ-ն ընդունակ չէ արագ արձագանքել և ելքեր գտնել ստեղծված ճգնաժամերից, որոնք սպառնում են միջազգային հանրությանը»: Ըստ Դավութօղլուի՝ ՄԱԿ-ն արդյունավետ չի գործում հումանիտար խնդիրների լուծման հարցում, որոնք ծագել են սիրիական հակամարտության հետևանքով: «Դժբախտաբար՝ ՄԱԿ-ը ոչ մի բանաձև չի ընդունել Սիրիայում հումանիտար իրավիճակի վերաբերյալ» նշել է Դավիթօղլուն, փոխանցում է trend.az-ը:

Նախորդ հոդվածը‘ԵՄ-ն և Ուկրաինան, հնարավոր է՝ պայմանագիր կնքեն գազի վերաբերյալ’
Հաջորդ հոդվածը‘Աշոտյանն է առաջարկում. Հայերենը պաշտոնական լեզու, ռուսերենը՝ աշխատանքային ‘