Ղարաբաղի հայերի կողմից Շուշի քաղաքի մուտքի մոտ տեղադրված տանկ-հուշարձանը ապամոնտաժվել է։
Այդ մասին հաղորդել է Trend լրատվական գործակալությունը։
Տեղական telegram ալիքների տեղեկատվության համաձայն՝ ենթադրվում է, որ տանկը կարող է տեղ զբաղեցնել Բաքվի Ռազմավարների զբոսայգում, որտեղ ցուցադրվում է 2020 թ․ պատերազմում հայերից խլված ռազմական տեխնիկան։