‘Ղարաբաղում կառուցվում է Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարան’

709

Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում մեկնարկել են «Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանի» շինարարության աշխատանքները։ Ինչպես տեղեկացնում են ուսումնարանի մամուլի ծառայությունից, աշխատանքները համակարգելու է գեներալ-մայոր Արկադի Տեր-Թադևոսյանը։

Նախագծի ֆինանսավորման պարտավորությունն ստանձնել է արցախյան Վանք գյուղի նախկին բնակիչ Լևոն Հայրապետյանը:

«Այժմ մեր նպատակն արտասահմանյան փորձն ուսումնասիրելն է, ինչի համար արդեն համապատասխան աշխատանքային խումբ է ստեղծվել»,-ասել է Արկադի Տեր-Թադևոսյանը և հավելել, որ Հայաստանի և Արցախի անվտանգության ապահովումը ողջ հայության պարտքն է:

 «Սուվորովի և Մադաթովի անվան ռազմական ուսումնարանը» համապատասխանելու է միջազգային բոլոր չափանիշներին։ Ռազմական և մարտական բաժիններից բացի, ուսումնարանն ունենալու է հանդիսությունների դահլիճ, ֆուտբոլի դաշտ, բռնցքամարտի, ըմբշամարտի և ծանրամարտի հարթակներ, բասկետբոլի, վոլեյբոլի մարզադահլիճներ, թենիսի կորտեր և այլն:

 Շինարարական աշխատանքներն ավարտին կհասցվեն 2014 թվականին:

Նախորդ հոդվածը‘Նիկոլ Փաշինյան. Առաջին անգամը չէ, որ Տեր-Պետրոսյանը լռության պաուզա է վերցնում ‘
Հաջորդ հոդվածը‘Apple-ը զիջում է դիրքերը պլանշետների շուկայում ‘