‘Ղարաբաղում պարտադիր կուտակայինը պատրաստվում են կիրառել 2015-ի հունվարից’

225

Լեռնային Ղարաբաղում պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգը կսկսի գործել 2015 թվականի հունվարի 1-ից: Կառավարությունում համոզված են, որ աշխատավարձերի բարձրացումից հետո, որը նախատեսվում է ընթացիկ տարվա հուլիսի 1-ից, քաղաքացիները հանգիստ կվերաբերվեն նոր կենսաթոշակային բարեփոխմանը: Ընդդիմախոսները կարծում են, որ անհրաժեշտ է ապահովել արժանապատիվ ներկա:

«Պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի կիրառումը, ինչպես Հայաստանի Հանրապետությունում, մեզ մոտ էլ իրականացվում է փուլ առ փուլ: Անցյալ տարի առաջին փուլում ՀՀ-ուն ներդրվեց եկամտահարկը, իսկ այս տարի այն ներդրվեց արդեն Լեռնային Ղարաբաղում: Երկրորդ փուլում ուժի մեջ կմտնի կուտակային կենսաթոշակների մասին օրենքը, և 2015  թվականից կներդրվի ողջ համակարգը», — պարզաբանել են Լեռնային Ղարաբաղի ֆինանսների նախարարությունում:

Այժմ Լեռնային Ղարաբաղում գործում է պետական կենսաթոշակային ապահովման համակարգը: Քաղաքացիներին պետական կենսաթոշակ է վճարվում պետբյուջեի միջոցներից:

 

 

Նախորդ հոդվածը‘Բակո Սահակյանը շնորհավորական ուղերձ է հղել Արցախի վերածնունդի օրվա կապակցությամբ’
Հաջորդ հոդվածը‘Օրվա կադր. Ներքին զորքերի զինծառայողները գերի են հանձնվում «մայդանցիներին» ‘