‘Ղարաբաղցի իրավապաշտպանի բաց նամակը Հիլարի Քլինթոնին’

1766

Ղարաբաղցի հայտնի իրավապաշտպան Կարեն Օհանջանյանը ղարաբաղա-ադրբեջանական սահմանին տիրող լարվածության կապակցությամբ բաց նամակ է գրել ԱՄՆ նախկին պետքարտուղար, ԱՄՆ նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնին:

«Հարգարժան տիկին քարտուղար:

Ես դոկտոր Կարեն Օհանջանյանն եմ, «Հելսինկյան նախաձեռնություն-92» Ղարաբաղյան կոմիտեի համակարգողը:

Նախեւառաջ, ցանկանում եմ ձեր նախագահական արշավի վերաբերյալ փոխանցել իմ համակրանքը, եւ մաղթում եմ, որ դուք դառնաք ԱՄՆ առաջին կին նախագահը:

Տիկին Քլինթոն, Ադրբեջանի զինված ուժերը այսօր` ապրիլի 2-ին սկսել են լայնամասշտաբ ռազմական օպերացիա` ընդդեմ Լեռնային Ղարաբաղի, եւ մենք երկու կողմերից մեծաթիվ զոհեր ունենք: Ես հիշում եմ`(երբ դուք դեռ  պետքարտուղարի պաշտոնին էիք), Աստանայում նախարարների մակարդակով կայացած գագաթնաժողովի ժամանակ ակնառու ելույթ ունեցաք ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ:

Այսօր վաղ առավոտյան, Ադրբեջանի իշխանությունները կոպտորեն խախտել են զինադադարի մասին համաձայնագիրը: Ես, որպես Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչ, կոչ եմ ձեզ ձեր ձայնը բարձրացնել խախտումների դեմ, որոնք այսօր տեղի են ունենում Լեռնային Ղարաբաղում: Ես գիտեմ ձեզ որպես խաղաղության եւ արդարության ջատագով կին, եւ այդ կապակցությամբ, ձեր ձայնը մեծ օժանդակություն կլինի Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը:

Հարգանքներով` դոկտոր Կարեն Օհանջանյան»:

Նախորդ հոդվածը‘Նառիշկին. Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման ճանապարհը երկխոսությունն ու փոխզիջումն է’
Հաջորդ հոդվածը‘Զուրաբյան. Արտաքին ագրեսիայի վտանգի դեպքում բոլորս պատրաստ ենք միավորվել’