‘«Ղարաբաղ. Խաղաղ կյանքը պատերազմի ուրվականների կողքին» (Տեսանյութ) ‘

1079

«Ամերիկայի ձայն» հեռուստակայանը ներկայացնում է «Ղարաբաղ. Խաղաղ կյանքը պատերազմի ուրվականների կողքին» ֆիլմը, որտեղ ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը խոսում է ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներումբանակցվող «Մադրիդյան սկզբունքների» մասին: Մասնավորապես, նախագահ Սահակյանը նշում է, որ փաստաթղթով առաջարկվող` որոշ տարածքների վերադարձի հարցը բացառապես ԼՂՀ բնակչության որոշելիք հարցն է: Բակո Սահակյանը հիշեցնում է, որ ԼՂՀ պետական սահմաննեը ամրագրված են Արցախի Սահմանադրությամբ, իսկ դրա դրույթները կարող են փոփոխվել միայն ԼՂՀ քաղաքացիների անմիջական որոշման արդյունքում:

Բակո Սահակյանը նշում է, որ Մինսկի խմբի համանախագահների հետ Արցախ այցելելու հրավերներ է ուղարկել Ռուսաստանի, ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի նախագահններին: «Համանախագահ երկրների առաջնորդները չեն կարող լուրջ հաջողությունների հասնել մի երկրի, մի ժողովրդի ճակատագրով զբաղվելով` առանց այդ երկրի հետ անմիջական շփումներ ունենալու: Այսօր էլ գտնում ենք, որ միջազգային հանրութան կողմից կատարվող աշխատանքներում ամենամեծ բացը դա է» , — ասում է Բակո Սահակյանը:

Մանրամասները` տեսանյութում

Նախորդ հոդվածը‘Մալաթիա-Սեբաստիա համայնքում ջուր չի լինի’
Հաջորդ հոդվածը‘Հոկտեմբերի 17-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 409.50 դրամ/դոլար’