‘Ղրիմին սպասվում են էլեկտրականության մշտական անջատումներ’

738

Ղրիմի իշխանությունները հայտարարել են, որ թերակղզում ամեն օր էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ տեղի կունենան առավոտյան և երեկոյան ժամերին: Ղրիմի վառելիքի և էներգետիկայի նախարար Սերգեյ Եգորովը դա բացատրել է Ուկրաինայի էլեկտրաէներգիայի մատակարարման սահմանափակումներով:

Նախօրեին թերկաղզու ողջ տարածքում էլեկտրամատակարարումն  ամբողջովին դադարեցվել է, բայց ավելի ուշ վերականգնվել է:

Ինչպես BBC-ի ռուսական ծառայությանը տեղեկացրել են «Ղրիմէներգոյից», հինգշաբթի հոսանքն անջատել են երեք ժամով, դրա նախորդ օրը՝ վեց ժամից ավելի: Նախարարի խոսքով՝ Սիմֆերոպոլի կենտրոնում նույնիսկ լուսակիրներն ու բջջային հեռախոսներն են անջատված եղել:

Ուկրաինայի էներգետիկայի նախարար Վլադիմիր  Դեմչիշինը էլեկտրամատակարարման ժամանակավոր ընդհատումները բացատրել է վթարային իրավիճակով:

Նախորդ հոդվածը‘Մեծ Բրիտանիայի թագուհին իր տոնական ճառում հաշտության կոչ է արել’
Հաջորդ հոդվածը‘Անգելա Մերկելը՝ «տարվա մարդ»՝ բրիտանական The Times թերթի վարկածով’