‘Ղրիմի թանգարանները դատարանով կպահանջեն վերադարձնել սկյութական ոսկու հավաքածուն’

964

Ղրիմի չորս թանգարաններ Ամստերդամում դիմել են դատարան՝ որոշելու սկյութական ոսկու բացառիկ հավաքածուն թերակղզի վերադարձնելու հարցը: Այդ մասին ТАСС-ին հաղորդել է Տավրիդայի Կենտրոնական թանգարանի տնօրեն Անդրեյ Մալգինը: «Իսկապես, թանգարանների միությունը հայց է ներկայացրել դատարան: Իրավաբանական նրբությունների մասին չեմ կարող խոսել, բայց մենք տրամադրված ենք անելու ամեն ինչ, որպեսզի մեր ցուցանմուշները վերադարձվեն»,- ասել է Մալգինը:

2014 թ. փետրվարի սկզբին ավելի քան 2 հազար ցուցանմուշներով բացառիկ հավաքածուն ցուցահանդեսի է տարվել Ամստերդամ: Սկյութների ոսկին պետք է Ղրիմ վերադառնար մինչև 2014 թ. հունիսի 1-ը: Սակայն երբ Ղրիմը միացվեց Ռուսաստանի Դաշնությանը, Նիդեռլանդները կասեցրեց հավաքածուն վերադարձնելու գործընթացը՝ մինչև Ռուսաստանի և Ուկրաինայի միջև իրավաբանական վեճը լուծվի:

Կիևի թանգարանի ցուցանմուշները, որոնք նույնպես ներկայացվել էին Հոլանդիայի ցուցահանդեսում, սեպտեմբերին վերադարձվել են Ուկրաինային: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հոլիվուդի աստղերը սոցցանցերում կարծիք են հայտնել Ֆերգյուսոնի միջադեպի մասին’
Հաջորդ հոդվածը‘Ֆերգյուսոն. Նահանգապետը մերժել է նոր դատավարության կոչերը’