‘Ղրիմի իշխանություններն ազգայնացրել են Կոլոմոյսկու ունեցվածքը հանրապետությունում’

731

Ղրիմի պետական խորհուրդը չորեքշաբթի ազգայնացրել է ուկրաինացի գործարար, Դնեպրոպետրովսկի մարզպետ Իգոր Կոլոմոյսկու ունեցվածքը հանրապետության տարածքում, հաղորդել է Интерфакс-ի թղթակիցը:

«Պարոն Կոլոմոյսկուն պատկանող ունեցվածքը կվաճառվի աճուրդով, ստացված գումարը կտրամադրվի ավանդների փոխհատուցմանը (Կոլոմոյսկուն պատկանող «Պրիվատբանկի» Ղրիմի բնակիչ ավանդատուներին)»,- Պետխորհրդի նիստում հայտարարել է հանրապետության ղեկավարի պաշտոնակատար Սերգեյ Ակսյոնովը: Վերջինս նշել է, որ Կոլոմոյսկու ունեցվածքի բռնագրավումը պայմանավորված է նաև նրանով, որ Կոլոմոյսկին Ուկրաինայի արևելյան շրջաններում ռազմական գործողությունների նախաձեռնողներից և ֆինանսավորողներից մեկն է:

Նախորդ օրը Կոլոմոյսկու ունեցվածքը, ում Ռուսաստանը մեղադրանք է ներկայացրել պատերազմ վարելու արգելված միջոցների կիրառման և սպանությունների կազմակերպման գործով, կալանվել էր մոսկովյան դատարանի կողմից՝ «Ուկրաինայի հարավ-արևելքի խաղաղ բնակչության նկատմամբ ահաբեկչական գործունեության և այլ հանցավոր գործողությունների ֆինանսավորումը կանխելու նպատակով»:

Նախորդ հոդվածը‘Հոսպիտալում պայթուցիկի մասին ահազանգը կեղծ էր’
Հաջորդ հոդվածը‘Պոռոշենկոն և Պուտինը պայմանավորվել են կրակի դադարեցման մասին. Ուկրաինական կողմը հաստատում է, ռուսականը՝ հերքում’