‘Ղրիմի խորհրդարանը անկախության հռչակագիր է ընդունել’

629

Ղրիմի Գերագույն խորհրդի պատգամավորները հռչակագիր են ընդունել ինքնավարության անկախության վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Интерфакс-ը՝ հղում անելով Ղրիմի խորհրդարանի մամլո ծառայությանը:

«Ղրիմը, որպես անկախ ինքնիշխան պետություն, հանրաքվեից հետո կդիմի Ռուսաստանին՝ առաջարկելով մտնել Ռուսաստանի Դաշնության կազմի մեջ՝ որպես սուբյեկտ»,- հայտարարել են մամլո ծառայությունում:

Նախագիծն առաջարկել են 78 պատգամավորներ Գերագույն խորհրդի արտահերթ նստաշրջանում: Նշվում է, որ որոշումն ուժի մեջ է մտել:

Մարտի 10-ին տարածաշրջանի վարչապետ Սերգեյ Ակսյոնովը դարձել է Ղրիմի զինված ուժերի գերագույն հրամանատարը: Նա հայտարարել է, թե Ղրիմի իշխանությունները մտադիր են ազգայնացնել Ուկրաինայի ՌԾՈւ նավատորմը Սևաստոպոլում:

Մարտի 16-ին նախատեսված է Ղրիմի կարգավիճակի վերաբերյալ հանրաքվեն, փոխանցում է gazeta.ru-ն:

Նախորդ հոդվածը‘ԲՀԿ. Պետությունն այսօր կանգնած է նոր մարտահրավերների առաջ ‘
Հաջորդ հոդվածը‘Հատուկ բանագնաց. ԱԳ առաջարկած միջոցներն ու հնարավորությունները ջինին դուրս թողեցին «ռուսաստանյան շշից»’