‘Ղրիմի խորհրդարանը գրավողներն արդեն հայտնի են’

1371

Ղրիմի խորհրդարանի և կառավարության շենքերը, որոնց գրավման մասին հաղորդվել էր այսօր առավոտյան, վերահսկում են «Ղրիմի ռուսալեզու բնակչության ինքնապաշտպանության ներկայացուցիչները»: Այդ մասին հաղորդել է «Интерфакс»-ը՝ հղում անելով տեղական աղբյուրներին: Նույնպիսի տեղեկատվություն է տարածել նաև РИА Новости-ի թղթակիցը: Աղբյուրները նաև հաղորդել են, որ ամբողջ թերակղզում ռուսալեզու բնակչության ներկայացուցիչները ինքնապաշտպանական ջոկատներ են կազմավորում, որոնք  ուղևորվում են Սիմֆերոպոլ:

«Լրագրողական հետաքննությունների կենտրոնի» տեղեկություններով՝ երկու շենքերի վրա բարձրացվել է Ռուսաստանի դրոշը: Փոխանցում է lenta.ru-ն: 

Նախորդ հոդվածը‘Խմբագրական. Ի՞նչ եղավ մարտի մեկի իշխանական վարկածը’
Հաջորդ հոդվածը‘Ուղիղ միացում ԱԺ-ից’