‘Ղրիմի խորհրդարանի խոսնակ. Ղրիմը կարող է անջատվել Ուկրաինայից’

988

Ղրիմի ինքնավարության խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը չի բացառում Ղրիմի անջատումն Ուկրաինայից երկրում իրավիճակի սրացման դեպքում:

«Հնարավոր է, եթե երկիրը քանդվի: Ամեն ինչ դրան է գնում», — Interfax-ին ասել է Կոնստանտինովը:

Նա նշել է, որ «երկիրը փրկելու շանս դեռ կա: Այն շատ մշուշոտ է, բայց՝ կա: Թեեւ՝ Ուկրաինայի դե-ֆակտո անդամահատումն արդեն տեղի է ունեցել: Ինչպե՞ս կարելի է այս պայմաններում ընտրություններ անցկացնել: Անձերի հարցն այս պահին կարեւոր չէ: Նախ՝ պետք է հանգցնել երկրում բռնկված հրդեհը», — հայտարարել է Կոնստանտինովը:

Նա նշել է նաեւ, որ «կենտրոնական իշխանությունների հիմնական հենասյունն այսօր Ղրիմն է», բայց եթե կենտրոնական իշխանությունները ինչ-որ ուժի ճնշման տակ կոտրվեն, Ղրիմի ինքնավարությունը օրինակարգ կհամարի միայն սեփական որոշումները:

«Այդ ժամանակ մեզ մի ուղի կմնա՝ չեղյալ ճանաչել ԽՄԿԿ Կենտկոմի 1954 թ. որոշմումը (Ղրիմն Ուկրաինային կցելու մասին)», — հայտարարել է խոսնակը:  

Կոնստանտինովը տեղեկացրել է նաեւ, որ այս պահին հանդիպումներ են ընթանում Ղրիմի եւ ռուսաստանյան քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների միջեւ:

 

Նախորդ հոդվածը‘Հայաստանի ազգային բրենդը մշակելու համար Կառավարությունը 62 մլն դրամ է հատկացրել’
Հաջորդ հոդվածը‘Կառավարությունը մտադիր է հրաժարվել բանկային հաշիվների լիովին շրջափակման և գույքի կալանքի փորձից’