Ղրիմի հյուսիսում ռազմապահեստում դետոնացիա է տեղի ունեցել

204

Ղրիմ թերակղզու հյուսիսում զինապահեստում դետոնացիա է տեղի ունեցել։ Մերձակա Մայսկոյե գյուղը տարհանվել է, հաղորդել է գյուղի վարչակազմը։

«Դա նախկինում ֆերմա է եղել, որ ժամանակավորապես օգտագործվել է ռազմական տեղակայման նպատակով։ Տեղի է ունեցել զինամթերքի դետոնացիա»,- նշել է ТАСС-ի զրուցակիցը։

«Միջադեպի մանրամասներն ու հանգամանքները Մայսկոյե գյուղում պարզվում են։ Տեղում աշխատում են հանրապետական բոլոր ուժերը»,- իր Telegram ալիքում գրել է Ղրիմի ղեկավարի խորհրդական Օլեգ Կրյուչկովը՝ միաժամանակ հորդորելով հետևել պաշտոնական լրատվությանը և այլ վարկածներ առաջ չքաշել։

Փոխանցում է tass.ru-ն։

Նախորդ հոդվածըATP. Կարեն Խաչանովը նահանջել է դասակարգման աղյուսակում
Հաջորդ հոդվածըՊայթյունի հետևանքով մահացած 16 քաղաքացիներից 13-ի ինքնությունը պարզվել է