‘Ղրիմի մոտ ԵԱՀԿ դիտորդներին դիմավորել են կրակոցներով-BBC’

1196

Ղրիմի մուտքի մոտ զինված անձինք նախազգուշական կրակոցներ են արձակել ԵԱՀԿ դիտորդական առաքելության եւ լրագրողների ուղղությամբ` թույլ չտալով նրանց մուտք գործել թերակղզի, տեղեկացնում է BBC-ն:

Ասսոշեյթեդ պրեսս»-ի թղթակիցը տեղեկացնում է, որ կրակահերթն ուղղված էր օդ եւ ոչ ոք չի տուժել: ԵԱՀԿ դիտորդներն արդեն երկրորդ անգամ են փորձում Ղրիմ մտնել հյուսիսից, բայց առանց տարբերանշանների զինվորականները խոչընդոտում են նրանց մուտքը` հայտարարելով, որ դիտորդները Ղրիմ մուտք գործելու լիազորություն չունեն:

Ռուսաստանը հերքում է իր զինված ուժերի առկայությունը Ղրիմում` բացի Սեւծովյան նավատորմից, որը ռուսական ռազմակայանում է գտնվում: ԱՄՆ տվյալներով, Ղրիմում արդեն 20 հազար ռուս զինվոր կա, Ուկրաինան հայտարարում է արդեն 30 հազարի մասին:

Նախորդ հոդվածը‘ՀՔԱՎ. «Արաբկիր» ԲԿ-ում 2 օր շարունակ երեխային չեն տրամադրել անհրաժեշտ բուժ. օգնություն’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 8-ից մինչեւ Սբխեչ ‘