‘
Ղրիմի և Կատալոնիայի հանրաքվեների միջև համեմատություն անցկացնելը պատշաճ չէ, հայտարարել է Ղրիմի պետական խորհրդի ղեկավար Վլադիմիր Կոնստանտինովը:
«Ղրիմցիները փորձում էին վերականգնել պատմական հայրենիքի՝ ուժեղ և միասնական Ռուսաստան պետության կազմում ապրելու՝ իրենց կորցրած իրավունքը, իսկ կատալոնացիները, ընդհակառակը, ուզում են առանձին պետություն ստեղծել՝ գործող սահմանադրության և կենտրոնական իշխանության պայմաններում: Ուստի զուգահեռներ անցկացնելը տեղին չէ: Դրանք երկու տարբեր իրավիճակներ են»,- РИА Новости-ի հետ զրույցում ասել է Կոնստանտինովը:
Նրա խոսքով՝ Ղրիմի հանրաքվեն տեղի է ունեցել այն պայմաններում, երբ Ուկրաինայում պետական հեղաշրջում էր կատարվել, և սահմանադրական նորմերը չէին գործում: «Մենք հանրաքվե արեցինք, երբ Ուկրաիան, որպես երկիր, գոյություն չուներ, քանի որ փլուզվել էր նրա պետականության հիմքը՝ սահմանադրությունը, իշխանության մարմինները»,- ընդգծել է խորհրդարանի ղեկավարը:
Կոնստանտինովը նաև նշել է, որ Կատալոնիայի հանրաքվեն դաս կլինի Իսպանիայի իշխանությունների համար, որ նրանք չեն կարողացել հարցը կարգավորել փոխզիջումների և երկխոսության ճանապարհով:
Փոխանցում է ria.ru-ն:
‘