‘Ղրիմյան ակումբները հեռացվել են Ռուսաստանի առաջնությունից’

718

Ղրիմյան ակումբները հեռացվել են ֆուտբոլի Ռուսաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնից: Որոշումն ընդունել է Ռուսաստանի ֆուտբոլային միության գործադիր կոմիտեն: Այս մասին հաղորդում է itar-tass-ը:

ՈւԵՖԱ-ն արգելել է ղրիմյան ակումբներին հանդես գալ Ռուսաստանի ֆուտբոլային միության հովանու ներքո անցկացվող մրցաշարերում և առաջարկել է Ղրիմում ստեղծել Ուկրաինայից եւ Ռուսաստանից առանձին ֆուտբոլային լիգա:

Ընթացիկ մրցաշրջանում Ռուսաստանի երկրորդ դիվիզիոնում էին ընդգրկված Յալտայի «Ժեմչուժինան», Սևաստոպոլի ՍՆՄԱ-ն և Սիմֆերոպոլի  ՏՍԿ-ն :

Նախորդ հոդվածը‘Բլատերի վարած քաղաքականության արդյունքում ՖԻՖԱ-ն կորցրել է 3 խոշորագույն հովանավորներին’
Հաջորդ հոդվածը‘Անչելոտի. «Չեմ կարծում, որ Սերխիո Ռամոսի պայմանագրի երկարաձգման հարցը կազդի նրա ելույթների վրա»’