Սիմֆերոպոլի Կիևյան շրջանային դատարանը, հետաքննության միջնորդությամբ, կալանքի տակ է վերցրել Ղրիմի կամրջի վրա պայթյունի մասին քրեական գործով անցնող հինգ մարդու, «Интерфaкс» -ին տեղեկացրել է իրազեկ աղբյուրը։
«Կասկածյալների նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը մինչև դեկտեմբերի 8-ը»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Ըստ նրա՝ խոսքը Արտյոմ Ազատյանի, Գեորգի Ազատյանի, Ռոման Սոլոմկոյի, Վլադիմիր Զլոբայի և Արթուր Թերջանյանի մասին է։
Երկու կասկածյալների փաստաբանները հաստատել են այս լուրը՝ հրաժարվելով գործի այլ մանրամասներ հայտնել։
Փոխանցում է Interfax-ը։