‘Ղրիմում զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով նոր ծրագիր է մշակվել’

1258

Ղրիմի ղեկավարությունը մտադրվել է մշակել նոր ծրագիր՝ զբոսաշրջությունը զարգացնելու նպատակով: Նրանք պատրաստվում են Ղրիմը դարձնել Ռուսաստանի Դաշնությունում մրցունակ զբոսաշրջային կենտրոն:

Ղեկավարությունը ակնկալում է պետբյուջեից ստանալ ավելի քան 2 մլրդ ռուբլի՝ շենքերի կապիտալ վերանորոգման եւ կանաչապատման համար: Այս մասին հայտնել է մարզպետ Սերգեյ Ակսենովը՝ Յալթայում կայացած Ղրիմի ղեկավարության հերթական նիստի ժամանակ: «Հաջորդ հանգստյան սեզոնին պատրաստվելու ծրագրի շրջանակներում Ռուսաստանի կառավարությունը մեզ կտրամադրի 2 մլրդ 200 մլն ռուբլի՝ տարածքները բարեկարգելու նպատակով: Սա ավելի քան բավական է»,- ասել է Ակսենովը:

Հիշեցնենք, որ Ղրիմը եւ Սեվաստոպոլը դարձել են Ռուսաստանի մարզ՝ 2014 թվականի մարտին տեղի ունեցած հանրաքվեից հետո, երբ բնակիչների մեծամասնությունը կողմ արտահայտվեց Ղրիմի՝ Ուկրաինայի կազմից դուրս գալուն եւ Ռուսաստանի մարզ դառնալուն:

Նախորդ հոդվածը‘Ռադիոհաղորդավար Ջոն Թորին ընտրվել է Տորոնտոյի քաղաքապետ’
Հաջորդ հոդվածը‘Ալեք Ենիգոմշյանին վտանգի մեջ թողնելու դեպքի առթիվ ՀՔԾ-ում հարուցվել է քր. գործ’