‘Ղրիմում հայերը պահպանում են չեզոքություն’

1072

Պաշտոնական տվյալներով՝ Ղրիմում բնակվում է 9-11 հազար հայ, և նրանց մեծամասնությունն այնտեղ տեղի ունեցող իրադարձություներին չի մասնակցում՝ պահպանելով չեզոքություն:

«Մենք Ուկրաինայի քաղաքացիներ ենք, մենք ոչ մի պրոբլեմ չունենք ոչ ուկրաինացիների, ոչ ռուսների, ոչ էլ թաթարների հետ»,-  «Ազատություն» ռադիոկայանին ասել է Ղրիմի հայկական համայնքի փոխնախագահ Վահե Վերմիշյանը:

«Ղրիմի հայկական համայնքը բոլոր հայերի անունից որևէ հայտարարությամբ հանդես չի եկել, պահպանում է նեյտրալիտետ, ինչպես Ղրիմի բոլոր հայերը: Մենք ոչ մի հակամարտությունների չենք մասնակցում, ոչ ղրիմյան թաթարների, ոչ ուկրաինացիների հետ»,-ասել է Վերմիշյանը՝ շարունակելով. «Այնպես որ, մեր քաղաքական դիրքորոշումները, եթե դա կարելի է համարել քաղաքական դիրքորոշում՝ բարեկամական հարաբերություններն են, որպեսզի Ղրիմում իշխի խաղաղություն»:

Նախորդ հոդվածը‘Յանուկովիչին պաշտոնից հեռացնելու որոշումը կասկածներ է հարուցում. Պուշկով’
Հաջորդ հոդվածը‘Ամերիկացի համանախագահ. Մենք նույնպես հիշում ենք Սումգայիթը’