‘Ղրիմ. Կիևը սկյութների ոսկու հավաքածուի նկատմամբ իրավունքներ չունի’

883

Ղրիմում նշանակություն չեն տալիս Ուկրաինայի մշակույթի նախարարության այն հայտարարությանը, թե, իբր, Նիդեռլանդները ճանաչել են Ուկրաինայի սեփականության իրավունքը սկյութական ոսկու հանդեպ: Այդ մասին ИТАР-ТАСС-ի թղթակցին հայտնել է Տավրիդայի Կենտրոնական թանգարանի տնօրեն Անդրեյ Մալգինը: Ըստ Մալգինի՝ Ուկրաինայի մշակույթի նախարարության հայտարարությունը «հերթական բլեֆն» է:

Փետրվարի սկզբին, այսինքն՝ դեռ մինչև Ղրիմի միացումը Ռուսաստանին, ավելի քան 2 հազար ցուցանմուշներով հավաքածուն Ղրիմի չորս թանգարաններից  ուղարկվել էր ցուցադրության Ամստերդամի հնագիտական թանգարանում: «Ղրիմ. Սև ծովի ոսկին և գաղտնիքները» անունը կրող ցուցահանդեսը մինչև այսօր բաց է Նիդեռլանդներում, թեև նախապես դրա վերջնաժամկետ էր հայտարարվել հունիսի 1-ը:

«Մենք նիդեռլանդական կողմից հավաստիացումներն ենք ստացել այն մասին, որ եթե գտնվի այդ խնդրի կարգավորման միջոցը, ապա Ղրիմի թանգարաններն առաջինը կտեղեկացվեն դրա մասին, -պարզաբանել է Մալգինը:-Մենք նիդեռլանդական կողմին ճանաչում ենք որպես բարեխիղճ, հուսալի գործընկերներ»: Մալգինը համոզված է, որ Ուկրաինայի մշակույթի նախարարության հայտարարությունն այն մասին, թե իբր Նիդեռլանդները Ղրիմի սկյութական ոսկու ցուցահանդեսի ցուցանմուշները ճանաչել է Ուկրաինայի սեփականությունը, ընդամենը  ուկրաինական կողմի հերթական խաբեությունն է: Հաղորդում է ИТАР-ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Մոնակոյի միլիարդատիրուհուն սպանել է «պատվավոր հյուպատոս» փեսան’
Հաջորդ հոդվածը‘Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչների ելույթները Սարյանի պուրակում (Տեսանյութ)’