‘Ղրղզստանի ղեկավարը ժամանել է Պետերբուրգ՝ Պուտինի հետ հանդիպման’

769

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը ժամանել է Սանկտ Պետերբուրգ, որտեղ երկուշաբթի նախատեսված է նրա հանդիպումը Վլադիմիր Պուտինի հետ, հաղորդել է Интерфакс-ը՝ հղում անելով հանրապետության ղեկավարի մամլո ծառայությանը:

Ռուսաստանի ղեկավարը մեկ շաբաթից ավելի չէր հայտնվել հանրության առջև և հետաձգել էր ծրագրված մի շարք միջոցառումներ, մասնավորապես՝ այցը Ղազախստան, ինչը նրա առողջական վիճակի վերաբերյալ կասկածների տեղիք էր տվել:

Պուտինի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հերքել է նախագահի հիվանդության մասին լուրերը, ըստ նրա՝ Պուտինն առողջ է և ակտիվորեն աշխատում է, սակայն հիմնականում՝ «ոչ ֆորմալ հանդիպումների ձևաչափով»:

Սպասվում է, որ Պետերբուրգում Ատամբաևն ու Պուտինը քննարկելու են  Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի և Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանը Ղրղզստանի անդամակցությանն առնչվող հարցեր: ԵՏՄ-ին միանալու պայմանագիրը Բիշքեկը ստորագրել է 2014 թ. դեկտեմբերի 23-ին: Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Գյումրիում տեղի ունեցած զինված միջադեպի գործով 3 անձի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել’
Հաջորդ հոդվածը‘Մարտի 20-ին Աստանայում տեղի կունենա Լուկաշենկոյի, Նազարբաեւի եւ Պուտինի՝ հետաձգված հանդիպումը’