‘
Ղրղզստանի ռազմական դատարանը հեռակա կարգով 24 տարվա ազատազրկման է դատապարտել երկրի նախկին նախագահ Կուրմանբեկ Բակիեւին: Նրա եղբայրը Ժանըշ Բակիեւը, որը գլխավորում էր պետանվնանգության ծառայությունը, դատապարտվել է ցմահ ազատազրկման:
Նրանք երկուսն էլ մեղավոր են ճանաչվել մի շարք ծանր հանցանքների մեջ, այդ թվում՝ 2010-ի ապրիլին մայրաքաղաքի կենտրոնում խաղաղ ցուցարարների գնդակահարության համար:
Պաշտոնանկությունից հետո Բակիեւները փախել են երկրից եւ այժմ ապրում են Բելառուսում, որտեղ նախագահ Լուկաշենկոն նրանց քաղաքական ապաստան է տվել: Ղրղզական իշխանությունները մի քանի անգամ դիմել են պաշտոնական Մինսկին՝ պահանջելով հանձնել Կուրմանբեկ Բակիեւին, բայց մերժում են ստացել:
‘