‘Ղրղզստանի նախկին նախագահին հրավիրել են խաղաղության համալսարանի (UPEACE) խորհուրդ’

627

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն առաջարկել է խաղաղության համալսարանի խորհրդի անդամի պաշտոնն զբաղեցնել Ղրղզստանի նախկին նախագահ Ռոզա Օտունբաևային, ով 2011 թ. երկրում սահմանադրական ճանապարհով իշխանությունը փոխանցելու նախադեպ է ստեղծել, երկուշաբթի РИА Новости-ին հաղորդել են «Ռոզա Օտունբաևայի նախաձեռնություն» միջազգային հասարակական հիմնադրամից:

Խաղաղության համալսարանը, որի կենտրոնակայանը գտնվում է Կոստա-Ռիկայում, ստեղծվել է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի՝ 1980 թ. դեկտեմբերի 5-ի բանաձևի հիման վրա: Մանդատին համապատասխան՝ խաղաղության համալսարանը, որպես բարձրագույն կրթության մասնագիտացված միջազգային հաստատություն, մասնակցում է ուսուցման, հետազոտությունների, ետբուհական կրթության և խաղաղության հետ կապված բոլոր հարցերի վերաբերյալ գիտելիքների տարածման գործընթացներին: «Ես մեծագույն հաճույքով ձեզ հրավիրում եմ դառնալ խաղաղության համալսարանի խորհրդի անդամ: Խորհուրդը համալսարանի բարձրագույն մարմինն է, խորհրդի անդամներն ընտրվում են չորս տարի ժամկետով»,- ասված է Ղրղզստանի նախկին նախագահին Պան Գի Մունի ուղարկած հրավերում, հաղորդում է РИА Новости –ն:

Նախորդ հոդվածը‘Վրաց նախկին փոխնախարար. Կրեմլում լեզգինկա պարելը հավասարազոր է զոհերի գերեզմաններին պարելուն’
Հաջորդ հոդվածը‘«Արսենալը» ցմահ կորակազրկի Գարեթ Բեյլի վրա բանան նետած երկրպագուին. Տեսանյութ’