‘Ղրղզստանի ՆԳՆ. Բացահայտվել է քաղաքացիների հավաքագրման ավելի քան 80 դեպք’

731

Սիրիայի տարածքում ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Ղրղզստանի իրավապահ մարմինները հանրապետությունում բացահայտել է Սիրիայի հակամարտությանը մասնակցելու նպատակով քաղաքացիների հավաքագրման 83 դեպք: Այդ մասին մամլո ասուլիսում հայտարարել է Ղրղզստանի ՆԳՆ քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Ռաֆիկ Մամբետալիևը:

Սիրիայում կատարվող դեպքերի առնչությամբ՝ Ղրղզստանի միլիցիան ակտիվացրել է իր աշխատանքները՝ «էքստեմիզմի և ահաբեկչության դրսևորումները» բացահայտելու, ինչպես նաև՝ ապօրինի միգրացիայի դեմ պայքարելու ուղղությամբ: «Արդյունքում՝ պարզվել է, որ ընդհանուր առմամբ՝ մեր հանրապետությունից տարբեր երթուղիներով Սիրիա  է մեկնել մոտավորապես 200 հոգի՝ ռազմական գործողություններին մասնակցելու նպատակով,- նշել է Մամբետալիևն ու հավելել:- Այդ թվում՝ 30 կին»:

«Մենք նաև պարզել ենք, որ մեր երկրի քաղաքացիություն ունեցող 22 մարդ զոհվել է Սիրիայում ռազմական գործողությունների ընթացքում»,- հաղորդել է Մամբետալիևը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘«Իսլամական պետության» գրոհայիններն Իրաքում սպանել են ոստիկանության սպայի և երկու զինվորականների’
Հաջորդ հոդվածը‘Ռադան կքննարկի պատգամավորներին և դատավորներին անձեռնմխելիությունից զրկելու հարցը’