‘Ղրղզստանն արգելել է գործավարության մեջ ռուսաց լեզվի կիրառումը’

681

Ղրղզստանի վարչապետ Ժանտորո Սատիբալդիևը հրամանագիր է ստորագրել «ՂՀ պետական լեզվի մասին» օրենքում զգալի փոփոխություններ մտցնելու վերաբերյալ: Երբ փաստաթուղթն ուժի մեջ մտնի, ռուսաց լեզուն, որը Ղրղզստանի սահմանադրության համաձայն՝ «պաշտոնական լեզվի» կարգավիճակ ունի, այլևս չի օգտագործվի գործավարության մեջ, ինչը լիովին կթարգմանվի ղրղզերենի: Մոտ ժամանակներս Ղրղզստանի արդարադատության նախարարությունը անհրաժեշտ փոփոխություններ կմտցնի պաշտոնական փաստաթղթերում՝ այդպիսով Ղրղզական Հանրապետության օրենսդրությունը կհամապատասխանեցվի «ՂՀ պետական լեզվի մասին» օրենքի նորմերին: Ի դեպ, նույնպիսի փաստաթղթեր մարտի սկզբին ստորագրել է երկրի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը: «Պաշտոնական լեզվի մասին» օրենքում փոփոխությունները երկրի ռուսալեզու քաղաքացիների կողմից գնահատվել են հակասահմանադրական, հաղորդում է Росбалт-ը: 

Նախորդ հոդվածը‘Րաֆֆի Հովհաննիսյանիը դստեր տարեդարձի առիթով հացադուլը չի դադարեցնի’
Հաջորդ հոդվածը‘Վրաստանում նախարարների աշխատավարձերը կնվազեն 12 %-ով’