‘Ղրղզստանում հոկտեմբերի 15-ին կկայանան նախագահական ընտրություններ’

1643

Ղրղզստանը հանրապետության նախագահի ընտրությունները նշանակել է հոկտեմբերի 15-ին: Ղրղզստանի նախագահն ընտրվում է մեկ վեցամյա ժամկետով: Գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևը պաշտոնն ստանձնել է 2011 թ. դեկտեմբերի 1-ին:

Ընտրություններին մասնակցելու հայտ են արդեն ներկայացրել  մի քանի հայտնի քաղաքական գործիչներ, այդ թվում՝ երկու նախկին վարչապետներ՝ Օմուրբեկ Բաբանովը և Թեմիր Սարիևը:

Նախագահամետ ՂՍԴԿ-ն մտադիր է առաջադրելկառավարության ներկա ղեկավարին՝ Սոորոնբայ Ժեենբեկովին:

Փոխանցում է Interfax-ը:

Նախորդ հոդվածը‘Լոնդոնի ոստիկանությունը հաստատել է բնակելի շենքի հրդեհում վեց մարդու մահը’
Հաջորդ հոդվածը‘Նախկին բասկետբոլիստ Դենիս Ռոդմանը կրկին հանդիպելու է Կիմ Չեն Ինի հետ’