‘Ղրղզստանում ձերբակալել են պետական հեղաշրջում նախապատրաստող ծայրահեղականների’

1184

Ղրղզստանի պետական կարգը տապալելու կոչեր անող խմբավորումը վնասազերծվել է ազգային անվտանգության պետական կոմիտեի և երկրի ՆԳՆ-ի ուժերով, հաղորդել է ԱԱՊԿ հասարակայնության հետ կապերի բաժինը: Ըստ հաղորդագրության՝ ձերբակալվածները «Հիզբ ուտ-Թահրիր» կուսակցության անդամներ են, որի գործունեությունը հանրապետությունում պաշտոնապես արգելված է:

ԱԱՊԿ-ն նաև տեղեկացրել է, որ վնասազերծված խումբը համակարգել է տեղական արմատական խմբավորումների աշխատանքը արտասահմանյան ծայրահեղական կենտրոնների հետ: Խուզարկությունների ընթացքում կուսակցության ենթադրյալ անդամների մոտ մեծ քանակությամբ արգելված գրականություն է հայտնաբերվել: Հետքաննության շահերից ելնելով՝ ձերբակալվածների թիվը և անունները չեն հաղորդվում:

«Հիզբ ուտ-Թահրիր» կուսակցությունը արգելված է ոչ միայն Ղրղզստանում, այլև հարևան մի քանի պետություններում՝ արմատական կրոնական-ծայրահեղական հայացքների պատճառով: Կուսակցության ղեկավարությունն իր նպատակն է հռչակել Կենտրոնական Ասիայի երկրներում ղեկավարության տապալումը և Ֆերգանայի հովտում նոր պետության, այսպես կոչված՝ Իսլամական խալիֆայության ստեղծումը: Փոխանցում է ТАСС-ը:

Նախորդ հոդվածը‘Հետաքննությունը Նեմցովի սպանության գործով լեզվաբանական փորձաքննություն է նշանակել’
Հաջորդ հոդվածը‘Շոտլանդացիները փող կհանգանակեն՝ «իսկական Ջեյմս Բոնդի» կղզին գնելու համար’