‘Ղրղզստանում ձերբակալված ընդդիմադիր գործիչի հայրենակիցները բողոքի ցույց են անցկացնում’

734

Իշխանության տապալման մեղադրանքով ձերբակալված ընդդիմադիր «Աթա-Ժուրթ» («Հայրենիք») խմբակցության ղեկավար Կամչիբեկ Թաշիևին  աջակցելու նպատակով 600-ից ավելի մարդ փողոց է դուրս եկել Ղրղզստանի Ջալալ-Աբադ քաղաքում:

Միջոցառման մասնակիցները պահանջում են անհապաղ ազատ արձակել ձերբակալված Թաշիևին և նրա երկու կուսակցական ընկերներին:

Տեղական ինքնակառավարման մարմինները և ոստիկանությունը չեն խոչընդոտում բողոքի ցույցին՝ պահանջելով միայն, որ մասնակիցները հարգեն հասարակական կարգը:

Լուսանկարը՝ ИТАР-ТАСС 

Նախորդ հոդվածը‘«Տանգո»-ն ուզել է «հենց այդ շենքը»’
Հաջորդ հոդվածը‘Արամ Մանուկյան. Քոչարյանը, որպես քաղաքական գործիչ, ինձ համար գոյություն չունի ‘