Ղրղզստան․ Հինգ կուսակցություն չի ընդունում խորհրդարանական ընտությունների արդյունքները

118

Ղրղզստանում հինգ կուսակցություններ չեն ընդունում խորհրդարանական ընտրությունների արդյունքները՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովին մեղադրելվ կեղծիքների մեջ և գանգատվելով ընտրարշավի ընթացքում խախտումներից։

Կուսակցությունների առաջնորդները համատեղ հայտարարությամբ պահանջում են նոր քվեարկություն անցկացնել և պնդում են, որ կառավարությունն անհապաղ հրաժարական տա։

Հիմնական դժգոհություններից մեկը ձայների հաշվարկի թեժ պահին ԿԸՀ-ի կայքի աշխատանքի խափանումն է՝ այն չի աշխատել ընդամենը մի քանի րոպե, սակայն այդ ընթացքում էլեկտրոնային հաշվարկի հրապարակված արդյունքներն արմատապես փոխվել են։ Խորհրդրան անցնող կուսակցությունների թիվը տասից կրճատվել է վեցի։ ԿԸՀ-ում պնդում են, որ ընդամենը տեխնիկական խափանում է տեղի ունեցել, ինչը չի ազդել ձայների հաշվարկի վրա։

Նախնական տվյալների համաձայն՝ առջևում է կառավարամետ «Ատա-Ժուրտ Ղրղզստան» միավորումը։

Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովը պաշտոնական արդյունքներից դժգոհողներին առաջարկել է քվեաթերթիկները ձեռքով հաշվել, և եթե կեղծիքներ հայտնաբերվեն, ԿԸՀ-ի բոլոր անդամները, Ժապարովի խոսքով՝ «գլխով պատասխան կտան»։

Փոխանցում է euronews-ը։

Նախորդ հոդվածըՌետրո․ Լևոն Տեր-Պետրոսյան․ «Հայի հետին խելքի» առասպելը
Հաջորդ հոդվածըՎախճանվել է ռուսական ռոքի առաջամարտիկներից մեկը՝ Ալեքսանդր Գրադսկին