‘Ղրղզստան. Իշխանության առաջին խաղաղ փոխանցումը’

2743

Ղրղզստանի նախագահական կուսակցության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը կիրակի անցկացված նախագահական ընտրություններում, ըստ ԿԸՀ տվյալների, ստացել է ընտրողների ձայների 55 %-ը: Սա ավելի քան 1,5 մլն ձայների հաշվարկից հետո ստացված արդյունքն է՝ 1 մլն 557 հազար 225 ընտրողների մասնակցության պայմաններում: Ժեենբեկովի ամենամոտ մրցակիցը՝ ընդդիմադիր Օմուրբեկ Բաբանովը, ստացել է քվեների մոտավորապես 33 %-ը:

Ըստ օրենքի՝ առաջին փուլում ձայների կեսից ավելին ստացած թեկնածուն հաղթող է ճանաչվում, և երկրորդ փուլ այլևս չի անցկացվում: Մասնակցության շեմ չի նշվում:

Ղրղզստանի պատմության ընթացքում առաջին անգամ նախագահը ընտրություններից հետո խաղաղ ճանապարհով կփոխանցի իշխանությունը: Այնուհանդերձ, քննադատների խոսքով՝ Կենտրոնական Ասիայի «ժողովրդավարության կղզում» քաղաքական իրավիճակն ավելի ու ավելի վատթարանում է:

Գործող նախագահ Ալմազբեկ Ատամբաևը պաշտոնը լքում է վեց տարի կառավարելուց հետո: Նա նաև խոստացել է նախագահի պաշտոնը լքելուց հետո չփորձել զբաղեցնել վարչապետի պաշտոնը:

Փոխանցում է BBC-ն:

Նախորդ հոդվածը‘Մեսսին Գրիզմանին «Բարսելոնա» է հրավիրել’
Հաջորդ հոդվածը‘Կոնտե. երբեմն ատում եմ իմ աշխատանքը’