‘
Սերբիայի ֆուտբոլի առաջնության «Ցրևնա Զվեզդա» եւ «Պարտիզան» մրցախաղի առաջին րոպեներին երկու ակումբի երկրպագուների միջև տեղի են ունեցել բախումներ:
Բելգրադական ֆուտբոլային ակումբների անհաշտ երկրպագուները միմյանց վրա նետում էին ֆայերներ, տրիբունաներից փոկված նստարաններ, նույնիսկ վազքուղի էին նետել ձայնային նռնակներ:
Երկրպագուների բախումներից վիրավորվել է 35 իրավապահ: Նրանք ստացել են այրվածքներ և կտրվածքներ: Մինչև անվտանգության աշխատակիցները կարգի էին հրավիրում երկրպագուներին, գլխավոր մրցավարը ֆուտբոլիստներին տարել է անվտանգ տարածք: Հանդիպումը հետաձգվել է 45 րոպե, իսկ հետո այն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով:
Հիշեցնենք, որ բելգրադական այս երկու ակումբի դերբին պարբերաբար ուղեկցվում է երկրպագուների բախումներով:
‘