‘
Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում երեկ երեկոյան ուժգին կարկուտ է տեղացել։ Կարկուտն այնքան մեծ է եղել, որ վնասել է մեծ թվով ավտոմեքենաներ ու տանիքներ, կոտրել պատուհաններ:
Կարկուտը գյուղացիներին զգալի չափերով վնասներ է հասցրել: Վնասի չափը այժմ փորձում են ճշտել մարզպետարանի և գյուղապետարանի պաշտոնյաները:
‘