‘
Հոկտեմբերի 7-ին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանը Ճանապարհային ոստիկանության ղեկավար կազմին ներկայացրել է ծառայության նոր պետ Արտակ Հարությունյանին:
Նախկին պետ Արսեն Գալստյանը ազատվել է աշխատանքից՝ բարեփոխումներ անցկացնելու պատճառաբանությամբ:
Նշենք, որ ՃՈ նոր պետը մինչ այժմ զբաղեցնում էր Վովա Գասպարյանի գլխավոր խորհրդականի պաշտոնը:
Հավելենք նաև, որ Արսեն Գալստյանը պաշտոնանկ է արվել, երբ գտնվում էր արձակուրդում:
‘