‘ Ճանապարհային ոստիկանությունը տուգանում է կենսաթոշակային բարեփոխումների դեմ բողոքի ակցիայի մասնակից-վարորդներին’

966

«Կենսաթոշակային պարտադիր կուտակային կենսաթոշակներին դեմ» քաղաքացիական նախաձեռնությունը հաղորդում է, որ Ճանապարհային ոստիկանությունը տուգանքների է ենթարկում կենսաթոշակային բարեփոխումների դեմ նախաձեռնության կազմակերպված բողոքի ակցիայի մասնակից-վարորդներին: Խոսքը գնում է ավտոմեքենաների երթի մասին, որը տեղի ունեցավ դեկտեմբերի 5-ին:

Ինչպես հաղորդում է քաղաքացիական նախաձեռնությունը, ակցիայի մասնակիցներից մեկն արդեն տեղեկացրել է տուգանքների մասին: «Ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչներն այցելել են ակցիայի մասնակիցներից մեկի տուն, ներկայացնելով ակտը, որ նա դեկտեմբերի 5-ին խախտումներ է կատարել Հանրապետության Հրապարակում»,-հաղորդում է քաղաքացիական նախաձեռնությունը, կոչ անելով ակցիայի բոլոր մասնակիցներին, որպեսզի տեղեկացնեն իրենց նկատմամբ կիրառվող տուգանքների մասին:

«Մենք բոլորս միասին պետք է պարզենք, իսկ անհրաժեշտության դեպքում միասին էլ վճարենք այդ ակտերով նշված տուգանքները: Դա կլինիչ մեր հաջորդ քայլը»,-ասված է նախաձեռնության հայտարարության մեջ: 

Նախորդ հոդվածը‘Դեկտեմբերի 9-ին ԱՄՆ դոլարի բորսայական փոխարժեքը կազմել է 405.30 դրամ/դոլար’
Հաջորդ հոդվածը‘ Պշոնկան կոչ է արել ցուցարարներին դադարեցնել իշխանության մարմինների պաշարումը ‘