‘Ճանապարհի վերանորոգման «խերը». Սեմյոնովկա գյուղի մոտակայքում մեքենան ընկել է ձորը, կա 3 տուժած’

924

Oգոստոսի 4-ին՝ ժամը 05.10-ին, ՀՀ ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Տավուշի մարզի Դիլիջանի ոլորաններում` Սեմյոնովկա գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և գլորվել ձորը, կան տուժածներ. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ կայքը հաղորդում է, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «ԲՄՎ» մակնիշի 88AM788 պ/հ ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի մասից և ընկել ձորը:

Մինչ հրշեջ-փրկարարների՝ կանչի վայր հասնել՝ վարորդ Վ. Վ.-ը (ծնվ. 1992թ.), ուղևորներ Ա. Հ.-ը (ծնվ. 1992թ.) և Դ. Դ.-ը (ծնվ. 1992թ.) հոսպիտալացվել են Դիլիջանի ԲԿ: Բժիշկները տուժածների առողջական վիճակները գնահատել են միջին ծանրության:

Նշենք, որ Սևան-Դիլիջան թունելին հարող ճանապարհահատվածը ամառվա պիկ սեզոնին փակվել է վերանորոգման, և վարորդները օգտվում են Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհից, որտեղ էլ տեղի է ունեցել պատահարը:

Նախորդ հոդվածը‘Օգոստոսի թոշակների վճարումը կսկսվի այսօրվանից’
Հաջորդ հոդվածը‘Արցախի պաշտպանության նախարարը՝ սահմանին ստեղծված իրավիճակի մասին (տեսանյութ)’