‘Ճանապարհները անցանելի են, բայց ավտոմեքենան մնացել է ձյան մեջ’

690

Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 10.22-ին, ահազանգ է ստացվել, որ Վայոց Ձորի մարզում՝ Սելիմի լեռնանցքում, «Վազ-2121» մակինիշի ավտոմեքենան մնացել է ձյան մեջ և չի կարողանում շարունակել ընթացքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Այս մասին հայտնում են Արտակարգ իրավիճակների նախարարությունից:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական ջոկատը: Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

Հիշեցնենք, որ նույն նախարարության տվյալներով, ինչպես ժամը 10.00-ի, այնպես էլ 11.00-ի դրությամբ՝ Հայաստանի բոլոր ճանապարհները անցանելի էին:

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանի համար «Սպարտակը» ահռելի պայմանագիր առաջարկեց. «Կրասնոդարի» սեփականատեր’
Հաջորդ հոդվածը‘Միջազգային ֆուտբոլը հայկական հեռուստաեթերում այսօր’