‘Ճանապարհները հիմնականում անցանելի են’

995

ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 13-ի ժամը 11.00-ի դրությամբ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:

Դժվարանցանելի է Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:

Գեղարքունիքի, Կոտայքի մարզերում, Լոռու մարզի Ալավերդի Տաշիր, Վանաձոր, Տավուշի մարզի Բերդ, Դիլիջան, Արագածոտնի մարզի Թալին քաղաքներում տեղում է ձյուն:

Սյունիքի մարզում մառախուղ է:

Արարատի, Արմավիրի մարզերում անձրև է տեղում:

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար՝ անվաշղթաների կիրառման դեպքում:

Նախորդ հոդվածը‘Առաջիկա օրերին սպասվում է տեղումնառատ եղանակ’
Հաջորդ հոդվածը‘Հռոմի պապի խոսքերից հետո Թուրքիան Վատիկանից ետ է կանչում իր դեսպանին’