‘Ճանապարհների փակ լինելու պատճառով մաքսային պարտավորությունները չկատարած անձինք չեն տուգանվի. Ֆիննախ’

631

Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի և կապի նախարարությանը տրամադրած տեղեկատվության համաձայն՝ առատ տեղումների պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար փակ են Ստեփանծմինդա-Լարս, Նինոծմինդա-Բավրա ավտոճանապարհները:

Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը ՀՀ ֆինանսների նախարությունը տեղեկացնում է. ՀՀ մաքսային սահմանով ապրանքներ և ավտոմեքենաներ տեղափոխած այն անձինք, ովքեր նշված ավտոճանապարհների փակ լինելու պատճառով չեն կարողացել կատարել իրենց մաքսային պարտավորությունները և այդ կապակցությամբ պարտավորության կատարման ժամկետում դիմել են ՀՀ մաքսային մարմիններին, նրանց նկատմամբ վարչական պատասխանատվություն չի կիրառվի:

 Համաձայն ՀՀ մաքսային օրենսգրքի 55-րդ  հոդվածի, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքի 274-րդ հոդվածի 1-ին մասի վերոհիշյալ պարտավորության խախտման դեպքով նրանց նկատմամբ չի սկսվի վարչական վարույթ, իսկ սկսած վարչական վարույթները կկարճվեն:

Նախորդ հոդվածը‘Ադրբեջանական կողմից արձակած կրակոցի պատճառով ԵԱՀԿ դիտարկումն ընդհատվել է’
Հաջորդ հոդվածը‘Պերմյակովը պատմել է, որ ցանկացել է ազատվել վկաներից’