‘«Ճանապարհ». Ալեքսանդր Բաղդասարյանի ֆիլմը’

2483

 Երեկ, «Մոսկվա» կինոթատրոնի փոքր դահլիճում ցուցադրվեց երիտասարդ կինոռեժիսոր Ալեքսանդր Բաղդասարյանի «Ճանապարհ» ֆիլմը,  որն ընդունվեց մեծ ոգևորությամբ: Նշենք, որ այս ֆիլմը մրցութային է և ներկայացված է «Կորիզ» կարճամետրաժ ֆիլմերի մրցույթում:Երիտասարդ ռեժիսորի ֆիլմը արդեն  լավագույնն է ճանաչվել «Հայակ» կինոմրցանակաբաշխության «Լավագույն դեբյուտը» անվանակարգում :

«Ճանապարհը» երկերգություն է՝ բարոյական  բարդ երկընտրանքի մասին: Երկու միանգամայն տարբեր ժամանակաշրջաններ, սակայն նման իրավիճակներ: Առաջին պատմության մեջ գերմանացի սպայի հրամանին չենթարկվելը մահվան սպառնալիք է: Երբեմն մարդասիրաբար վարվելու և մարդ մնալու գինը  չափազանց թանկ է: Երկրորդ պատմությունը ներկայացնում է մեր ժամանակները, երբ երիտասարդ գործարարները գյուղի ճանապարհին մահացու վրաերթի են ենթարկում մի երեխայի:  Ի՞նչ անել. թողնել մեռնող երեխային և փախչե՞լ, թե՞ դժվարին, բայց միակ ճիշտ վճիռն ընդունել:

Ալեքսանդր  Բաղդասարյանը ընդամենը  20 տարեկան  է, սովորում է  Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի կինոռեժիսուրայի բաժնի 3-րդ կուրսում:  Որպես ռեժիսորի օգնական աշխատել է Թամարա Ստեփանյանի «Փետրվարի 19» (2012) և Էդգար Բաղդասարյանի «Ներում» ֆիլմերում։

Նախորդ հոդվածը‘Մովսիսյանը ցուցարարներին «խոստումներ է տվել». հայտնի չէ՝ ում անունից ‘
Հաջորդ հոդվածը‘Կանխամտածված սպանությունը ոստիկանությունը փորձում է ներկայացնել որպես սրտի կաթված’