‘Ճապոնացին դանակով հարձակվել է անցորդների վրա՝ վիրավորելով առնվազն 6 մարդու’

646

Ճապոնիայի Ֆուկուոկա նահանգի Հակաթա երկաթուղու կայարանում տեղացի մի երիտասարդ իսկական կոտորած է կազմակերպել:  Ոստիկանության տվյալներով՝ խոհանոցային դանակով զինված երիտասարդը հարձակվել է անցորդների վրա: Տարբեր կարգի վնասվածքներով 6 մարդ տեղափոխվել է հիվանդանոց:

Ըստ նախնական տեղեկատվության՝ հարձակվողը 26-ամյա գործազուրկ Կիմիթակա Նականոն է, որը տուժածներից ոչ մեկին չի ճանաչել: Ի պատասխան ոստիկանության ներկայացուցիչների հարցերի՝ նա ընդամենն ասել է՝ ուզեցի, արեցի:

Այս պահին տուժածները գտնվում են բուժաշխատողների հսկողության տակ: Բարեբախտաբար, նրանցից ոչ մեկի կյանքին վտանգ չի սպառնում:

Նախորդ հոդվածը‘Ընդդիմության բազմաթիվ կողմնակիցներ բազմահազարանոց հանրահավաք են անցկացնում Բեյրութի կենտրոնում’
Հաջորդ հոդվածը‘Չինաստանի արագընթաց մայրուղում միանգամից 30 ավտոմեքնա է բախվել իրար’